Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Արարատը մեր մարտական դրոշն է՝ լուռ, բայց բարձր ու խոսուն

Արարատը մեր մարտական դրոշն է՝ լուռ, բայց բարձր ու խոսուն
21.09.2025 | 16:15

Արարատ-Մասիսը ինքնին և ինքնըստինքյան դարձել է Հայաստանի թուրքացման դեմ ինքնաբուխ պայքարի գլխավոր խորհրդանիշն ու դրոշը։ Այդպես էլ պետք է լիներ. չէ՞ որ թուրքերն ու նրանց խամաճիկները փորձում են հապշտապ ջնջել հայկական ինքնությունը և քայլ առ քայլ ուծացնել հայ ժողովրդին։

Սակայն ինչպես թուրքն անընդհատ զգացել է Արարատի հայկական շունչն իր թիկունքում՝ մշտապես զգոն և կանգուն, այնպես էլ այսօր ուծացածներն են բախվում մեր սարի հոգևոր դիմադրությանը՝ առանց լիովին ըմբռնելու հայի ու Արարատի անբաժան միասնությունը։

Թուրքը՝ ո՞ւր, Արարատի հավերժ վեհությունը՝ ո՞ւր...

Թուրքահպատակ դրածո Փաշինյանն ու նրա ՔՊ-ն՝ ո՞ւր, Արարատի հայկական ոգին՝ ո՞ւր...

Արարատը մեզ հետ է։ Այն մեր մարտական դրոշն է՝ լուռ, բայց բարձր ու խոսուն։

Իսկ ով այս պարզ հայկական ճշմարտությունը չի կարողանում ըմբռնել` արդեն ուծացած է, հայ չէ...

Հ.Գ. Այս լուսանկարն էլ՝ իմ պատշգամբից ուղիղ ձեր էկրաններին։

Արմեն Այվազյան

Դիտվել է՝ 8899

Մեկնաբանություններ